Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Բրազիլիայի հավաքականը ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում մրցեց Հայիթիի թիմ հետ և հաղթեց 3:0 հաշվով։
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մատեուս Կունյան։ Աչքի ընկավ նաեւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
C խմբի երկրորդ տուրի մյուս խաղում Մարոկկոյի հավաքականը ԱՄՆ-ի Ֆոքսբորո քաղաքում 1:0 հաշվով պարտության մատնեց Շոտլանդիայի թիմին։ Արդեն երկրորդ րոպեին գոլի հեղինակ դարձավ հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» կիսապաշտպան Իսմայել Սայբարին։
Բրազիլիան ու Մարոկկոն վաստակել են 4-ական միավոր, Շոտլանդիան 3 միավորով երրորդն է։