Հունգարիայի առաջնորդը ստորագրել է Օրբանին ևս մեկ ժամկետով առաջադրվելն արգելող փոփոխությունը

Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը ստորագրել է խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունը, որը սահմանափակում է վարչապետի պաշտոնավարման ժամկետը մինչև ութ տարի և արգելում է նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի վերադարձը։

Երկուշաբթի օրվա նիստում Հունգարիայի խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխություն, որը սահմանափակում է վարչապետի պաշտոնը երկու ժամկետով։ Փոփոխությունն ունի հետադարձ ուժ, այդպիսով արգելելով Օրբանին վերադառնալ պաշտոնին։

«Նախագահը, սահմանադրությամբ իրեն տրված լիազորություններին համապատասխան, ստորագրել է սահմանադրական փոփոխությունը և հրամայել է այն հրապարակել Պաշտոնական տեղեկագրում», – ասվում է Հունգարիայի նախագահական պալատի հայտարարության մեջ։

Leave a Comment