Լեհաստանի նախագահը Ուկրաինայի նախագահին զրկել է իր պետական ​​բարձրագույն պարգևից

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին զրկել է իր պետական ​​բարձրագույն պարգևից՝ Սպիտակ Արծվի շքանշանից։

Որոշումը կայացվել է Զելենսկիի՝ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը «Ուկրաինական ապստամբական բանակի հերոսներ» կոչում շնորհելու համաձայնության պատճառով։

«Ես կցանկանայի ընդգծել. այս որոշումն ուղղված չէ ուկրաինացի ժողովրդի դեմ։ Այն չի նշանակում Լեհաստանի ռազմավարական անվտանգության քաղաքականության փոփոխություն։ Մենք աջակցել ենք և շարունակում ենք աջակցել Ուկրաինային, քանի որ հասկանում ենք, որ ռուսական ագրեսիան սպառնում է Լեհաստանի և ամբողջ Եվրոպայի անվտանգությանը», — նշել է Նավրոցկին։

Նա պարգևի չեղարկումը անվանել է «ոչ միայն խորհրդանշական ժեստ», այլև «զգուշացնող ազդանշան», որ «լեհա-ուկրաինական հարաբերություններում կան սահմաններ, որոնք չպետք է հատվեն»։

Լեհաստանի նախագահը նաև հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է համագործակցել Ուկրաինայի հետ, բայց «հետևողականորեն կպաշտպանի իր քաղաքացիների հիշատակը և իր ազգային խորհրդանիշների արժանապատվությունը»։

«Լեհաստանը չի համաձայնի անպաշտպան լեհ քաղաքացիներին սպանողների հերոսացմանը», — հավելել է Կարոլ Նավրոցկին՝ նշելով, որ երկիրը թույլ չի տա ԵՄ անդամակցություն այն պետություններին, որոնք պատրաստ չեն «անկեղծորեն նայել սեփական պատմության դժվար էջերին» և չեն հրաժարվել «ամբողջատիրությունից և բռնության պաշտամունքից»։

Leave a Comment