ՀՀ արդարադատության նախարար Սրբուհկ Գալյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
«Ընդունել եմ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Քննարկել ենք՝
- ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգն ու բարեփոխումների ընթացքը
- Սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների ընթացիկ աշխատանքները
- Վիզաների ազատականացման գործընթացն ու հետագա քայլերը:
Կարևորել ենք առաջիկայում Երևանում անցկացվելիք ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների երկխոսության և Արդարադատություն, ազատություն և անվտանգություն ենթակոմիտեների հանդիպումները»:
Մանրամասները՝ տեսանյութում: