Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Firebird ընկերության կողմից Հայաստանում կառուցվող արհեստական բանականության տվյալային կենտրոնի («ԱԲ գործարան») ընթացիկ գործունեությանը և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։


 


Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են կենտրոնի կառուցման և տեխնոլոգիական սարքավորումների տեղակայման աշխատանքների ընթացքը, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։


 


Անդրադարձ է կատարվել նախագծի իրականացման ժամանակացույցին, պետական և մասնավոր հատվածների համագործակցության շրջանակում կատարվող աշխատանքներին, ինչպես նաև «ԱԲ գործարանի» լիարժեք գործարկման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը։


 


Վարչապետ Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունն ու նշել, որ այն Հայաստանի տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող նախաձեռնություն է։ Վարչապետը ընդգծել է, որ ծրագրի իրականացումը կնպաստի արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը, նոր հնարավորություններ կստեղծի գիտահետազոտական և կրթական միջավայրերի համար, ինչպես նաև կխթանի Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացումը տեխնոլոգիական ոլորտում։


 


 



 


 

Leave a Comment