Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կապի մեջ է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
«Ես կապի մեջ եմ Մարկո Ռուբիոյի հետ։ Մենք մի քանի անձնական շփումներ ենք ունեցել, և պարբերաբար հեռախոսով ենք խոսում», – ասել է նա մամուլի ասուլիսում՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։