Երբ Մեսսին դուրս է գալիս խաղադաշտ, մնացած ամեն ինչ վերածվում է պատմության. Ռոնալդո

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոնալդոն հայտարարել է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին համարում է բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստ։

Հյուսիսային Ամերիկայում ընթացող ԱԱ-2026-ի խմբային փուլի առաջին խաղում Արգենտինայի ընտրանին 3:0 հաշվով հաղթել էր Ալժիրի ընտրանուն։ Մեսսին դարձել էր հեթ-տրիկի հեղինակ և աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակով (16 գոլ) հավասարվել ռեկորդակիր Միրոսլավ Կլոզեին։

«Ամեն անգամ, երբ Մեսսին դուրս է գալիս խաղադաշտ, մնացած ամեն ինչ վերածվում է պատմության և նրբագեղության։ Ժամանակն է դադարել թաքնվել և ընդունել այն փաստը, որ նա բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է:

Նա շարունակում է փայլուն խաղ ցուցադրել յուրաքանչյուր մրցաշրջանում և աշխարհի առաջնությունում»,- հանրահայտ բրազիլացու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Leave a Comment