Ընդդիմադիր դաշտում համագործակցության շուրջ առողջ քննարկումներ են ընթանում. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, որ կարևորում է ընդդիմադիր ուժերի համագործակցության շուրջ ընթացող քննարկումները։

«Մենք ենք եղել այն ուժը, որ այդ թվում նաև նախընտրական շրջանում ասել է՝ այո, համագործակցություն անհրաժեշտ է, որովհետև ստեղծված իրավիճակում չկա մի քաղաքական ուժ կամ մի անհատ, որ կարող է միայնակ խնդիրներ լուծել»,- ասել է Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ներկայում ընդդիմադիր դաշտում այդ ուղղությամբ գործընթաց է սկսվել։

«Ուրախ ենք, որ հիմա գնում ենք այդ ճանապարհով: Կոնկրետ մարդկանց հանդիպումների մասին, բնականաբար, ես չեմ կարող ասել։ Հիմա կան քննարկումներ, առողջ քննարկումներ, որոնց արդյունքները, կարծում եմ, առաջիկայում կդրսևորվեն»,- ավելացրել է նա։

 

 

Leave a Comment