Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ կալանք է կիրառվել, Ասատուր Քոչարյանի՝ տնային կալանք և գրավ.ՀԿ

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նույն դաշինքի պատգամավորի թեկնածու Ասատուր Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքն ու 3 մլն ՀՀ դրամի չափով գրավը: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Պատգամավորի թեկնածուները մեղադրվում են խմբով ընտրակաշառք տալու համար»,- հաստատեցին կոմիտեից:

Leave a Comment