
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվում է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում:
«Ազատությանը» փոխանցել են Քննչական կոմիտեից՝ դեռև չմանրամասնելով, թե ինչ գործի մասին է խոսքը:
Այսօր ավելի վաղ նաև ֆեյսբուքյան իր էջում Ռուբեն Հակոբյանը գրել էր, որ «եկել են իրեն ձերբակալելու»: Նախկին պատգամավորը ևս մանրամասներ չի հաղորդել: