Իրազեկում․ Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղու 2/1 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց։
Տվյալ ճանապարհահատվածում երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։ Լուսանկարահանող սարքը գործարկվելու է հունիսի 22-ից։ ՆԳ նախարարությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Leave a Comment