Մեքսիկայի հավաքականն առաջինը նվաճեց աշխարհի առաջնության 1/16 եզրափակչի ուղեգիր։
Խմբային փուլի երկրորդ տուրում մեքսիկացիները Սապոպան քաղաքում 1:0 հաշվով պարտության մատնեցին Հարավային Կորեայի թիմին։ 50-րդ րոպեին աչքի ընկավ «Գվադալախարա Չիվասի» կիսապաշտպան Լուիս Ռոմոն։
A խմբում Մեքսիկան 6 միավորով ապահովեց առաջին տեղը, Հարավային Կորեան 3 միավորով երկրորդն է։