Հիմա թեթև քաշային կարգում ոչ ոք չի կարող ինձ հաղթել. Ծառուկյան

Արման Ծառուկյանը հայտարարել է, որ Իսլամ Մախաչևի՝ կիսամիջին քաշային դիվիզիոն տեղափոխվելուց հետո ինքն այլևս լուրջ մրցակիցներ չունի իր ներկայիս քաշային կարգում։

Արիել Հելվանիին տված հարցազրույցում հայ մարտիկը անդրադարձել է դիվիզիոնում տիրող իրավիճակին:

«Միայն մեկ տղա էր ինձ համար բարդ մրցակից, և նա բարձրացավ 170 ֆունտ քաշային կարգ… Հիմա թեթև քաշային կարգում ոչ ոք չի կարող ինձ հաղթել»,-ասել է Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևը նախկինում հանդես էր գալիս UFC-ի թեթև քաշային կարգում, որտեղ նվաճել էր չեմպիոնի տիտղոսն ու մի քանի անգամ հաջողությամբ պաշտպանել այն։ Ավելի ուշ նա որոշում կայացրեց տեղափոխվել կիսամիջին քաշային կարգ։

Նախօրեին կայացած մրցաշարում Ջասթին Գեյջին նոկաուտի էր ենթարկել Իլիա Թոփուրիային և նվաճել կազմակերպության թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին։ Արման Ծառուկյանը համարվում է հաջորդ տիտղոսային մենամարտի գլխավոր հավակնորդը։

Leave a Comment