Տիգրան Համբարձումյանը առաջատարների թվում է․ շախմատի պատանեկան ԱԱ

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում կայացել են երրորդ տուրի պարտիաները։

Հայաստանի ներկայացուցիչներից 3 խաղափուլից հետո 3 միավոր ունի միայն ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը, որը հանդես է գալիս մինչեւ 14 տարեկան պատանիների խմբում։ Մեր մյուս շախմատիստները գրանցել են հետևյալ արդյունքները․

Վաչե Հովակիմյան՝ 2.5 միավոր (Մ18)

Սոնա Կրկյաշարյան՝ 2.5 միավոր (Ա16)

Բենիկ Ագասարով՝ 2 միավոր (Մ16)

Տիգրան Սողոմոնյան՝ 2 միավոր (Մ16)

Արտեմ Մամիկոնյան՝ 2 միավոր (Մ14)

Անահիտ Մկրտչյան՝ 2 միավոր (Ա18)

Նվարդ Հայրապետյան՝ 2 միավոր (Ա18)

Գաբրիելա Հարությունյան՝ 2 միավոր (Ա14)

Անգելինա Միրաքյան՝ 2 միավոր (Ա14)

Վահե Սուքիասյան՝ 1.5 միավոր (Մ18)

Ռուդոլֆ Փաշիկյան՝ 1.5 միավոր (Մ18):

Leave a Comment