ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը սպասում է լիակատար հրադադարի Իսրայելի, Լիբանանի և շիական «Հեզբոլլահ» կազմակերպության միջև։
«Միացյալ Նահանգները հանձնառու է խաղաղությանը, և մենք կոչ ենք անում Մերձավոր Արևելքի բոլոր բնակիչներին հարգել իրենց պարտավորությունները, որպեսզի մեր բանակցությունները հաջողությամբ առաջ շարժվեն», – գրել է նա Truth Social-ում։
«Մենք սպասում ենք լիակատար հրադադարի բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, Իսրայելում և «Հըզբոլլահի» հետ», – հավելել է Սպիտակ տան ղեկավարը։