Իրանը 60 օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում որևէ ծառայության համար վճար չի գանձի և կվճարիի բոլոր ծախսերը։ Այս մասին հայտարարել է երկրի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը։
««Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ 60 օրվա ընթացքում որևէ վճար չի գանձվի, և բոլոր ծախսերը կծածկի Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը»,-ասվում է հայտարարության մեջ։ Այնտեղ նշվում է, որ Հորմուզի նեղուցով տարանցիկ անցնել ցանկացող բոլոր նավերը դեռևս պարտավոր են դիմումներ ներկայացնել Իրանի Պարսից ծոցի անվտանգության վարչություն (PGSA), սակայն բոլոր դիմումները կմշակվեն անհապաղ։
Խորհուրդը հավելել է, որ Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները՝ Հորմուզի նեղուցը ականազերծելու համար՝ համաձայն Միացյալ Նահանգների հետ կնքված հուշագրի։
«Այլ հարցերի, այդ թվում՝ ականազերծման վերաբերյալ, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետի համաձայն», – ավելացվել է հայտարարության մեջ։ Նշվում է, որ հաշվի առնելով Հորմուզի նեղուցի ջրերում հատուկ պայմանները և որոշակի անվտանգության սպառնալիքների առկայությունը, ինչպես նաև անվտանգ նավարկություն ապահովելու և ծովային վթարները կանխելու անհրաժեշտությունը, նավերը պետք է հետևեն իրենց նշանակված ժամանակացույցին և երթուղիներին, և դա աստիճանաբար կբարձրացնի թողունակությունը։