Խամենեին ասել է, որ սկզբում դեմ է եղել ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ սկզբում դեմ է եղել ԱՄՆ-ի հետ բանակցություններին և գործարքին, սակայն նախագահ Մասուդ Փեզեշքիանը համոզել է նրան հակառակը։

«Անձամբ ես սկզբունքորեն այլ կարծիքի էի, բայց հաշվի առնելով այն երաշխիքները, որոնք հարգարժան նախագահը, որպես Ազգային անվտանգության գերագույն խորհրդի ղեկավար, տվեց ինձ իր և խորհրդի մյուս անդամների անունից՝ Իրանի ժողովրդի և դիմադրության ճակատի իրավունքների պաշտպանության համար, ինչպես նաև իր պատրաստակամությունը՝ պատասխանատվություն կրելու դրա համար, ես տվել եմ իմ համաձայնությունը», – ասել է նա ազգին ուղղված իր ուղերձում։

Leave a Comment