Հորմուզի նեղուցի բացումը կարող է շաբաթներ տևել


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնումը կարող է շաբաթներ տևել, հաղորդում է CNBC-ն։
«Հորմուզի նեղուցում նավերի կուտակումը վերացնելու համար շաբաթներ կպահանջվեն», – հաղորդում է CNBC-ն՝ հղում անելով ընկերության ղեկավարներին և ոլորտի փորձագետներին։

Հունիսի 18-ի գիշերը Իրանը և Միացյալ Նահանգները հեռակա կարգով ստորագրեցին հուշագիր, որը նպատակ ունի դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագրում նաև սահմանվում է ժամանակացույց, թե երբ Միացյալ Նահանգները կվերացնի ծովային շրջափակումը, և Իրանը կվերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցում:

Վերլուծաբանները հեռուստաալիքին ասել են, որ շուկայում բավարար ֆիզիկական մատակարարման վերականգնումը՝ նավթի գները 80 դոլարից ցածր կայուն պահելու համար, կարող է տևել շաբաթներ, իսկ որոշ դեպքերում՝ ամիսներ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment