Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է ընտրակաշառքի գործով նոր ձերբակալվածների մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակի պատասխանատու անձինք ձերբակալվել են ենթադրյալ ընտրակաշառքի մեղադրանքով, հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն (ՀԿԿ)։

Ըստ հրապարակման՝ նրանք ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթի շրջանակում նաև կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ, հայտնել է ՀԿԿ-ն։

Նախընտրական փուլում իրավապահ մարմինները հրապարակում էին ձայնագրություններ, որոնց հիման վրա դաշինքի ներկայացուցիչները մեղադրվում են բարեգործության մասին օրենքը խախտելու, կաշառք տալու և խոստանալու մեջ։ «Ուժեղ Հայաստան» դաշինքում մեղադրանքները քաղաքական էին անվանել։ Հունիսի 14-ին դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը հայտարարել էր, որ ընտրակաշառքի հետ կապված մեղադրանքները հիմնված չեն փաստական տվյալների վրա և իրավապահներին կոչ էր արել փաստեր հրապարակել, եթե այդպիսիք կան։

Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հունիսի 8-ին հայտնել էր, որ թիմում կալանավորվածների թիվն ացնում է 700-ը, որոնցից միայն 75-ը կալանավորվել էր ԱԺ ընտրությունների օրը։ Նա նաև հայտնել էր, որ միայն ԱԺ ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, շտաբների պետերին ու պատասխանատուներին՝ թվով 150 անձ, ձերբակալել էին։

Leave a Comment