Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Հունիսի 19-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։

«Խնդրում ենք չանհանգստանալ»,- նշվում է հաղորդագրությունում։

Leave a Comment