«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿ-ն և IIravaban.net առցանց մասնագիտական իրավաբանական մեդիան մեկնարկում են նոր՝ «Սնանկության ինստիտուտ՝ մատչելի լեզվով» նախագիծը, որի շրջանակում հանրությանը մատչելի և օգտակար ձևաչափով կներկայացվեն սնանկության ինստիտուտը, սնանկության կառավարիչների աշխատանքը, «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպությունը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքը և այլ հարցեր կապված սնանկության ինստիտուտի հետ։ Նախագծի առաջին հարցազրույցը Iravaban.net-ն անցկացրել է Կոլեգիայի դիտորդ խորհրդի նախագահ Տիգրան Սահակյանի հետ։