Որևէ աղերս չունի իրավունքի ու արդարադատության հետ». «Ուժեղ Հայաստանը»՝ Ղազինյանի կալանքի վերաբերյալ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

«Դավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է✊🏼

Հունիսի 6-ին՝ լռության օրը, հրապարակվեց անհեթեթ ու ենթադրությունների շղթա հանդիսացող մի ձայնագրություն, որտեղ Դավիթին անձնապես չճանաչող մարդն արծարծում էր նրա անունը❗️

Մինչեւ հունիսի 17-ը՝ շուրջ 11 օր, Դավիթը եղել է հասանելի, չի խուսափել քննությունից ու չի խոչընդոտել դրա ընթացքը, անձամբ ներկայացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին եւ նիստից հետո էլ՝ իր նախաձեռնությամբ է ներկայացել Հակակոռուպցիոն կոմիտե։

Այս պայմաններուն Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոցներից ամենածանրի՝ կալանքը կիրառումն ունի բացառապես քաղաքական իմաստ եւ բովանդակություն եւ որեւէ աղերս ՉՈՒՆԻ իրավունքի ու արդարադատության հետ:

Ազատությու՛ն ընկերներիս✊🏼»։

Leave a Comment