Միացյալ Նահանգները պատրաստ է խաղաղության համաձայնագրի իրականացման վերջնական փուլում Իրանի մոտակայքում իր ռազմական ներկայությունը կրճատել մինչև հակամարտությունից առաջ եղած մակարդակի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում։
«Խոսքը վերջնական համաձայնագրի մասին է։ Սա ենթադրում է, որ Իրանը կհետևի համաձայնագրի պայմաններին, կտրամադրի մեզ ստուգումներ և կձեռնարկի իրական, էական քայլեր՝ որպես խաղաղության գործընթացի մաս։ Այդ դեպքում մենք կնվազեցնենք զորքերի քանակը մինչև հակամարտությունից առաջ եղած մակարդակը, ինչը նշանակում է, որ մենք այնտեղ լրացուցիչ ավիակիր հարվածային խմբեր չենք պահպանի», – ասաց Վենսը։
Նրա խոսքով՝ ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Թեհրանը հետաքրքրված չեն Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական ներկայության ամրապնդմամբ՝ համաձայնագրի կատարումից հետո։ «Իրանցիները դա չեն ուզում։ Անկեղծ ասած՝ մենք էլ չենք ուզում», – նշեց ԱՄՆ փոխնախագահը։