UFC-ն հաստատել է Մախաչևի հաջորդ մենամարտի օրն ու մրցակցին

UFC-ն պաշտոնապես հայտարարել է կիսամիջին քաշային կարգում (մինչև 77 կգ) կազմակերպության գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հաջորդ մենամարտի անցկացման օրն ու վայրը:

​34-ամյա ռուսաստանցին տիտղոսը կպաշտպանի օգոստոսի 16-ին UFC 330 մրցաշարի գլխավոր իրադարձության շրջանակներում: Նրա մրցակիցը կլինի իռլանդացի Իան Գարին, որն այսօրվա դրությամբ նույն քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համարն է: Սպասվող մենամարտը կկայանա ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում։

​Մախաչևն այժմ կազմակերպությունում ընթանում է 16 անընդմեջ հաղթանակների շարքով: Նա իր վերջին մենամարտում, որը կայացել էր Նյու Յորքում անցկացված UFC 322 մրցաշարում, մրցավարների միաձայն որոշմամբ առավելության էր հասել ավստրալացի Ջեք Դելա Մադալենայի նկատմամբ:

​Ինչ վերաբերում է Իան Գարիին, ապա իռլանդացին իր նախորդ մենամարտում, որը կայացել էր նոյեմբերի 22-ին Կատարում, մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր պաղեստինյան արմատներով ամերիկացի Բելալ Մուհամադին։

Leave a Comment