Հայաստանը երեք տարի չի վճարել իր անդամավճարը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար


Միջազգային


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Հայաստանը գործնականում չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

«Հայաստանն արդեն երեք տարի է, ինչ չի վճարել իր անդամավճարները: Դե ֆակտո այն գործնականում չի մասնակցում, մինչդեռ դե յուրե՝ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է: Սակայն որոշումը, իհարկե, հայ ժողովրդինն է և Հայաստանի ղեկավարությանըը», – ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

Մասադիկովը նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են հանրապետության կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը:

«Այո, այս հարցը քննարկվում է: Վերջերս Կազանում տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ, որտեղ արտաքին գործերի նախարարները մանրամասն քննարկել են այս հարցը», – ասել է նա:


Leave a Comment