Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Միացյալ Նահանգների հետ հուշագիրը պատմական է անվանել։
«Սա պատմական փաստաթուղթ է և ուժեղ ուղերձ. խաղաղությունը կհասնի փոխադարձ հարգանքի միջոցով», – գրել է Փեզեշքիանը X սոցիալական ցանցում ՝ հրապարակելով հուշագրի տեքստը անգլերենով։
Նա նշել է, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ համաշխարհային խաղաղությանը, առաջընթացին և տարածաշրջանային համագործակցությանը։