Օրենսդրական փոփոխություններ կադաստրային քարտեզների ուղղման գործընթացում

Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում առկա իրավական եւ փաստացի խնդիրներից, ինչպիսիք են, մասնավորապես, կադաստրային քարտեզներում եւ պետական գրանցման տվյալներում առկա սխալները:

ՀՀ ԱԺ հունիսի 18-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Մանրամասն ներկայացնելով առկա իրավիճակը՝ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը խոսել է առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների մասին:

Առաջարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում կադաստրային քարտեզների ուղղման գործընթացն առավել կհստակեցվի, կընդլայնվի կադաստրային քարտեզում իրականացվող ուղղումների շրջանակը, հստակ կսահմանվեն պահանջվող փաստաթղթերը, դրանց ներկայացման ընթացակարգերը:

Նանե Ղազարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող կարգավորումների եւ առանձին դեպքերի վերաբերյալ:

Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Չափազանց կարեւորելով քննարկվող օրենսդրական փաթեթի ընդունումը՝ նա կոչ է արել կողմ քվեարկել:

Leave a Comment