ՀՀ իշխանությունները ռեպրեսիաներ են կիրառում Բաքվին հանգստացնելու համար – Նորություններ 18.06.2026

Փաստորեն, Ադրբեջանի նախագահը, ի դեմս իր օգնականի՝ Հաջիևի, սրանց գլխին «կոնտռոլ» է դրված՝ «խաղաղության» ռիսկերը կառավարելու և Բաքվի պահանջատիրությունն իրացնելու համար:

Փաշինյանի՝ ԱԺ-ում այս առումով հնչեցված ձևակերպումները հիմնավորում են այն կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին, իսկ սրանք էլ, ադրբեջանական զայրույթն ու անհանգստությունը փարատելու համար, ներսում սեփական ժողովրդին են ահաբեկում:

Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, բանակցությունները՝ Բաքվի տրամադրությամբ կառուցում, այլև ադրբեջանական մտահոգությունները մեղմելու համար ռեպրեսիվ ապարատն են գործի դնում:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

 

Leave a Comment