«Երկու նախագահների կողմից ստորագրված հուշագրի խախտումը ավելի բարձր գին կունենա. Բաղայի


Միջազգային


Իրանը և Միացյալ Նահանգները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը հիմք է հանդիսանում երկու կողմերի միջև բանակցությունների համար։

Tasnim լրատվական գործակալությանը հղումով այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

Նա նշել է, որ փոխըմբռնման հուշագիրը էլեկտրոնային եղանակով ստորագրվել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից և արդեն ուժի մեջ է մտել։

«Երկու նախագահների կողմից ստորագրված հուշագրի խախտումը ավելի բարձր գին կունենա։ Ներկայումս Ժնևում բանակցային թիմերի մասնակցության ծրագիրը մնում է ուժի մեջ, սակայն հուշագիրը ստորագրվել է թվային եղանակով, և Շվեյցարիայում ստորագրման արարողություն չի անցկացվի», – հայտարարել է Բաղային։


Leave a Comment