Իրանը և Միացյալ Նահանգները կստեղծեն մեխանիզմ՝ ինչպես հուշագրի, այնպես էլ վերջնական համաձայնագրի պահպանման մոնիթորինգի համար, ասվում է Թեհրանի և Վաշինգտոնի միջև հուշագրի տեքստում, որը հրապարակվել է Իրանի պետական IRNA լրատվական գործակալության կողմից։
«Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել ստեղծել մեխանիզմ, որը կհետևի հուշագրի հաջող իրականացմանը և ապագա վերջնական համաձայնագրի նկատմամբ պարտավորություններին», – ասվում է հուշագրի 12-րդ կետում։
Հուշագրի վերջին՝ 14-րդ կետը սահմանում է, որ վերջնական համաձայնագիրը, որի նպատակն է լուծել իրանական միջուկային խնդիրը և հակաիրանական պատժամիջոցները, կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։ Հուշագիրն ինքնին նվիրված է հակամարտության դադարեցմանը և ուրվագծում է այն հարցերի շրջանակը, որոնք կողմերը կքննարկեն հետագա բանակցություններում։