Փամբակ գետի ափամերձ տարածքներում, առանց համապատասխան շինարարական թույլտվությունների, աշխատանքներ իրականացնելու համար 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով (հողը փչացնելը): Այս մասին Auroranews.am-ը հարցմանն ի պատասխան հայտնել են «Քննչական կոմիտեից»` չբացահայտելով կասկածյալի ինքնությունը։
Հավելենք՝ այս գործով քրեական վարույթը հարուցվել է դեռևս 1 տարի առաջ` 2025թ–ի հուլիսի 5-ին, Քրեական օրենսգրքի 381–րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ի դեպ, այս արարքը պատժվում է 20-40 հազար դրամ տուգանքով կամ 150-250 ժամ հանրային աշխատանքներով։ Առավելագույն պատիժը ազատազրկումն է 1 տարի 2 ամսից մինչև 4 տարի ժամկետով։
Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիայի»
