Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Գանայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Պանամային ընտրանուն։ Ավելացված 5-րդ րոպեին աչքի ընկավ դանիական «Նորդշելանդի» կիսապաշտպան Կալեբ Յիրենկին։
Կոլումբիայի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Ուզբեկստանի թիմին։
40-րդ րոպեին հաշիվը բացեց Կոլումբիայի հավաքականի և Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» պաշտպան Դանիել Մունյոսը։ 60-րդ րոպեին պատասխան գոլը խփեց թուրքական «Բաշակշեհիրի» հարձակվող Աբոսբեկ Ֆայզուլաեւը։
65-րդ րոպեին Կոլումբիայի թիմին առաջ մղեց «Բավարիայի» հարձակվող Լուիս Դիասը, իսկ ավելացված 9-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց արգենտինական «Ռոսարիո Սենտրալի» հարձակվող Խամինտոն Կամպասը։