«Միասնության թևեր» կուսակցությունը դիմել է դատարան և պահանջել անվավեր ճանաչել ԿԸՀ-ի որոշումը

«Միասնության թևեր» կուսակցությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ԿԸՀ-ի հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։

Այդ որոշմամբ ԿԸՀ-ն փաստել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայացած հերթական ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:

Iravaban.net-ը տեղեկանում է կուսակցության տարածած հայտարարությունից։

Leave a Comment