Դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Ուրուգվայի Սենատորների պալատի Շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Բլանկա Ռոդրիգեսի հետ

Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է սենատոր, Ուրուգվայի Սենատորների պալատի Շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Բլանկա Ռոդրիգեսի հետ: Այս մասին հայտնում է դեսպանությունը։

«Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորություններին, ինչպես նաև՝ Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին առչնվող մի շարք հարցերի»,-ասված է հաղորդագրութրան մեջ։

Leave a Comment