Արոտավայրերը զբաղեցնում են Երկրի ցամաքային մակերևույթի ավելի քան կեսը և կենսական նշանակություն ունեն պարենային անվտանգության, ջրային ռեսուրսների պահպանման, կենսաբազմազանության և կլիմայական դիմակայունության ապահովման համար։ Սակայն այսօր աշխարհի արոտավայրերի մինչև կեսը դեգրադացված է կամ գտնվում է դեգրադացման վտանգի տակ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
2026 թվականի Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա թեման է՝ «Արոտավայրեր․ ճանաչենք, արժեվորենք, վերականգնենք»։
Այս թեման ընդգծում է արոտավայրերի տնտեսական, բնապահպանական և մշակութային արժեքը, դրանց ավանդական խնամակալների՝ հովիվների և տեղական համայնքների կարևոր դերը, ինչպես նաև դեգրադացված տարածքների վերականգնման անհրաժեշտությունը։
Արոտավայրերի կայուն կառավարումը, հողերի և ջրային ռեսուրսների խելամիտ օգտագործումը, երաշտների նկատմամբ պատրաստվածության բարձրացումը և համայնքային վերականգնման նախաձեռնությունները կարևոր նախապայմաններ են սննդի և ջրի անվտանգության, կլիմայական դիմակայունության և կայուն զարգացման ապահովման համար։
Այս օրը հիշեցնում է, որ արոտավայրերի պահպանումն ու վերականգնումը ներդրում է ոչ միայն բնության, այլև մարդկանց և ապագա սերունդների բարեկեցության համար։