«Ռեալը» պայմանագիր է կնքել Բերնարդու Սիլվայի հետ

Մադրիդի «Ռեալը» պայմանագիր է կնքել 31-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի հետ, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028թ. հունիս ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Բերնարդու Սիլվան 2017 թվականից հանդես էր գալիս անգլիական «Մանչեսթեր Սիթիում» և դարձել է Անգլիայի վեցակի չեմպիոն, մեկ անգամ էլ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Բերնարդու Սիլվայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվել է։ «Ռեալը» անվճար է ձեռք բերել նրան։

Leave a Comment