Դատական դեպարտամենտը նախկին դատավոր Արմինե Սաֆարյանից պահանջում է վերադարձնել ավելի քան 400 հազար դրամ

Ինչպես Iravaban.net–ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից, Երևանի քաղաքացիական դատարան է ներկայացվել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի՝ Դատական դեպարտամենտի հայցն ընդդեմ Արմինե Սաֆարյանի։

Հայցի էությունը

ՀՀ դատական դեպարտամենտը դատարան է դիմել հայցով՝ պահանջելով պատասխանող Արմինե Գևորգի Սաֆարյանից հօգուտ ՀՀ դատական դեպարտամենտի բռնագանձել 402.213 ՀՀ դրամ, որը, ըստ հայցվորի, վերջինիս ավել է վճարվել որպես լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար։

Բացի այդ, հայցվորն խնդրում է պատասխանողից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել նաև դատական ծախսերը՝ ներառյալ պետական տուրքի գումարը, օրենքով սահմանված կարգով։

Ինչի՞ վրա է հիմնված հայցը

Նունե ջան սա նայիր՝ Ինչի՞ վրա է հիմնված հայցը

Ըստ գործի տվյալների՝ հայցը հիմնված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ և 165-րդ հոդվածների, 213-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3.3-րդ մասի վրա։ Հատկանշական է, որ պատասխանող Արմինե Սաֆարյանը նախկին դատավոր է։

Դատական ընթացակարգը

Հայցադիմումը Երևանի քաղաքացիական դատարան է ներկայացվել 2026 թվականի հունիսի 16-ին՝ էլեկտրոնային եղանակով։ Գործը մակագրվել է նախագահող դատավոր Դավիթ Արմեն Օհանյանին։

Կարևոր է իմանալ

Հարկ է նշել, որ խոսքը նոր ստացված հայցի մասին է, և դատարանը դեռևս ըստ էության որոշում չի կայացրել։ Հայցում ներկայացված պահանջները հայցվորի դիրքորոշումն են և ենթակա են դատաքննության, իսկ գործով վերջնական դատական ակտ առկա չէ, – տեղեկացնում է Iravaban.net–ը։

Leave a Comment