Ռուսլան Բարսեղյանի գործով ԿԸՀ-ն բավարարել է դատախազության միջնորդությունը

ԿԸՀ-ն բավարարել է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ներկայացուցիչ Ռուսլան Ռաֆիկի Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

Բարսեղյանը ընդգրկված է դաշինքի համամասնական ընտրական ցուցակում՝ 62-րդ համարի ներքո։ Նրա վերաբերյալ միջնորդությունները ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազությունը։

Հիշեցնենք՝ Բարսեղյանի և նույն դաշինքի մեկ այլ անդամ՝ Ասատուր Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները ԿԸՀ են ներկայացվել հունիսի 16-ին։

Բացի այդ, հանձնաժողովը համաձայնություն է տվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը։

Գլխավոր դատախազությունը նախօրեին ԿԸՀ էր ներկայացրել միջնորդություններ՝ «Հայաստան» դաշինքի երեք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվության վերաբերյալ։

Leave a Comment