Իրան համաձայնագիրը շատ վատ է Իսրայելի համար. ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը հայտարարել է, որ ԱՄՆ – Իրան համաձայնագիրը «շատ վատ» է Իսրայելի, ԱՄՆ-ի և Պարսից ծոցի երկրների համար։

Իսրայելական Channel 14-ին տված մեկնաբանություններում Դանոնն ասել է, որ փորձելով հնարավորինս արագ ավարտել բանակցային գործընթացը՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին թույլ է տվել «բարելավել» իր դիրքերը։

«Բայց մենք պետք է սպասենք։ Դեռևս որոշում չկա՝ միայն [բանակցությունները] շարունակելու շրջանակ», – նշել է դեսպանը:

Շաբաթասկզբին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Երկու երկրների միջև շրջանակային համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ուրբաթ օրը Շվեյցարիայում:

ԱՄՆ նախագահը քննադատում է Իսրայելի ղեկավարությանը Վաշինգտոն-Թեհրան գործարքից առաջ Լիբանանում Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ին հարվածելու համար: Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ Իսրայելի գործողությունները կարող են խանգարել ԱՄՆ-Իրան գործարքին։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, մինչդեռ, հայտարարել է, թե թույլ չեն տա, որ Իրանը միջուկային զենք ունենա, իսկ իսրայելական բանակը կմնա Լիբանանի հարավում ստեղծված բուֆերային գոտում։

Leave a Comment