Էռնան Կրեսպոն առանձնացրել է Աշխարհի առաջնության գլխավոր երեք ֆավորիտներին


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արգենտինայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էռնան Կրեսպոն կիսվել է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող աշխարհի 2026 թվականի առաջնության գլխավոր ֆավորիտների վերաբերյալ իր կարծիքով։

Անվանի ֆուտբոլիստը նշել է երեք հավաքականների, որոնք ընդգծված առանձնանում են մյուսների ֆոնին։

«Արգենտինան, Ֆրանսիան և Իսպանիան. կարծում եմ՝ կառուցվածքի և թիմային ինքնության մակարդակով նրանք մեկ քայլ առաջ են մյուսներից»,- Կրեսպոյի խոսքերն է մեջբերում AS պարբերականը։

Արգենտինացին անդրադարձել է նաև փլեյ-օֆֆում Արգենտինայի և Իսպանիայի հնարավոր վաղաժամ հանդիպմանը՝ նշելով, որ ֆուտբոլի համար ցավալի կլինի, եթե այդ թիմերից մեկն այսքան շուտ լքի պայքարը։ Ըստ նրա՝ այդ հավաքականների ճանապարհները պետք է միմյանց խաչվեն շատ ավելի ուշ փուլերում։

Խոսելով Իսպանիայի հավաքականի մասին՝ Կրեսպոն հատուկ ընդգծել է նրանց խաղաոճը.

«Իսպանիան օրինակ է այն բանի, թե ինչպես է ինքնությունն ավելի կարևոր, քան անունները։ Նրանք երիտասարդ խաղացողների անհավանական սերունդ ունեն և գնդակին տիրելու մեծ համարձակություն, ինչն ես շատ եմ գնահատում։ Այն, ինչ նրանք արեցին Եվրոպայի առաջնությունում և Ազգերի լիգայում, պատահականություն չէ։ Նրանք պահպանել են իրենց ինքնությունը, բայց սկսել են խաղալ ավելի ուղղահայաց, ավելի ագրեսիվ են գործում խլումների ժամանակ և ավելի լավ են գրոհում ազատ գոտիներով։ Սա շատ ամբողջական թիմ է»։

Նախկին հարձակվողը բարձր է գնահատել նաև կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ընտրանու երիտասարդ աստղ Լամին Յամալի վարպետությունը։

«Մենք խոսում ենք մի ֆուտբոլիստի մասին, որն ի հայտ է գալիս 20 տարին մեկ անգամ։ Այն, ինչ նա անում է այս տարիքում, դուրս է նորմայի սահմաններից։ Եթե նա պահպանի համեստությունն ու շարունակի հաճույք ստանալ խաղից, կարող է գերիշխել համաշխարհային ֆուտբոլում առաջիկա 10 տարիներին։ Սա նվեր է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլը»։

Հիշեցնենք, որ Իսպանիան մեկնարկային տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Կաբո Վերդեի ընտրանու հետ, իսկ Յամալը փոխարինման մտավ հանդիպման 71-րդ րոպեին:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment