Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը, որը դեռևս վերահսկում է Գազայի հատվածի մի մասը, պատրաստ է իր զենքը հանձնել միայն Պաղեստինի ինքնավարությանը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է շարժման քաղաքական բյուրոյի փոխնախագահ Մուսա Աբու Մարզուկը։
«Զենքը կարող է փոխանցվել միայն պաղեստինյան կողմին՝ լինի դա Պաղեստինի ազգային ինքնավարությունը, թե պաղեստինյան պետություն, որը կգա Գազա։
Զենքը երբեք չի փոխանցվի Իսրայելին, դրա դուստր կազմակերպություններին կամ Միացյալ Նահանգներին», – ասել է գործակալության աղբյուրը։
Նրա խոսքով՝ պաղեստինյան խմբավորումների զինաթափման հարցը քաղաքական բնույթ ունի. պաղեստինցիները պետք է ունենան հստակ քաղաքական հեռանկար, որը, Աբու Մարզուկի կարծիքով, բացակայում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում կարգավորման ծրագրում։