Ռոսսելխոզնադզոր. Հայաստանի համար սահմանափակումները կապված են որակի հետ, այլ ոչ թե քաղաքականության

Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է, որ գործակալության կողմից Հայաստանից որոշակի սննդամթերքի մատակարարման սահմանափակումները պայմանավորված են խախտումներով, այլ ոչ թե քաղաքական դրդապատճառներով։ Նա այս հայտարարությունն արել է «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում։

«Ես երբեք չեմ տեսել որևէ նախագահի, որ ասի, որ սահմանափակումները քաղաքականացված չեն։ Սակայն այս դեպքում մենք խոսում ենք բոլորովին այլ բանի մասին։ Մենք ունենք ընկերությունների հետ աշխատելու երկար պատմություն, լաբորատոր թեստերի արդյունքներ, մատակարարումների վերաբերյալ տվյալներ և հայտնաբերված խախտումներ», – նշել է Դանկվերտը։

Ինչպես բացատրել է գերատեսչության ղեկավարը, Հայաստանի հիմնական խնդիրը արտադրության կազմակերպումն ու վերահսկողության համակարգն է։

Նրա խոսքով՝ արտադրանքի որակի վերահսկողությունը պետք է իրականացվի անմիջապես արտադրության փուլում։

Համակարգի արդյունավետ գործունեության համար, ընդգծել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը, անհրաժեշտ են արտադրողների ասոցիացիաների միջև համագործակցությունը, արտադրության վերահսկողությունը և հաշվետվողականությունը։

Leave a Comment