ՄԱԿ-ի հեղինակությունն ու դերը բավարար չափով չեն հարգվում, ասել է Չինաստանի արտգործնախարարը Վան Ին։
Դիվանագետի խոսքով՝ այսօր «ջունգլիների օրենքին» վերադառնալու վտանգը առաջանում է ոչ թե այն պատճառով, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը հնացած է, այլ «որովհետև այն պատշաճ կերպով չի հարգվում և պաշտպանվում»։
«Մենք պետք է ակտիվորեն աջակցենք ՄԱԿ-ի կենտրոնական դերին, օգտագործենք դրա հարթակը՝ համաշխարհային կոնսենսուսի կառուցման, պետությունների գործողությունները համակարգելու և համատեղ արձագանքելու մարտահրավերներին՝ աստիճանաբար վերացնելով համաշխարհային կառավարման դեֆիցիտը», – ասել է նա։
Վան Ին նաև ընդգծել է ՄԱԿ-ի բարեփոխումների արագացման, Հարավի երկրների ներկայացվածության և ձայնի ամրապնդման, ՄԱԿ-ի շարունակական վերակենդանացման և կազմակերպության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը։