Յոթի խմբի (G7) երկրները հանդես են եկել էներգակիրների մատակարարման ուղիների դիվերսիֆիկացման և Հորմուզի նեղուցից կախվածության նվազեցման օգտին։ Այս մասին ասվում է Ֆրանսիայում գագաթնաժողովի մասնակիցների կողմից աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ տարածված համատեղ հայտարարության մեջ։
«Մենք պարտավորվում ենք արագացնել էներգակիրների մատակարարման ուղիների դիվերսիֆիկացումը՝ Հորմուզի նեղուցի հետ կապված գլոբալ խոցելիությունը նվազեցնելու համար։ Մենք համաձայն ենք, որ Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության գլխավորած միջազգային անկախ պաշտպանական նախաձեռնությունը կարող է կարևոր դեր խաղալ Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսմանը նպաստելու գործում», – նշվում է փաստաթղթում։
Այն նշում է, որ «նավերի ազատ անցման իրավունքը՝ առանց սահմանափակումների կամ վճարների, միջազգային առևտրի հիմքում է»։