Ֆրանսիացի մասնագետ Էրվե Ռենարը, ով նախկինում գլխավորում էր Սաուդյան Արաբիայի ազգային թիմը, նշանակվել է Թունիսի հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտարարել է Թունիսի ֆուտբոլի ֆեդերացիան:
ԱԱ-2026-ի խմբային փուլի առաջին խաղում Թունիսի ընտրանին 1:5 հաշվով պարտություն էր կրել Շվեդիայի հավաքականից, ինչից հետո թիմի նախկին գլխավոր մարզիչ Սաբրի Լյամուշին հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից։
«Թունիսի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է Էրվե Ռենարին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու մասին՝ մինչև 2026 թվականի աշխարհի առաջնության ավարտը։ Նա իր պարտականությունների կատարմանը կանցնի արդեն այսօր։ Համաձայնագիրը նաև նախատեսում է բանակցություններ աշխարհի առաջնությունում ելույթներն ավարտելուց հետո՝ հստակ մարզական նպատակների վրա հիմնված երկարաժամկետ համագործակցության շուրջ»,- նշված է ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։