ԿԲ տոկոսադրույքն անփոփոխ է, արտահանման ռիսկերը՝ օրակարգում

Այսօրվա նիստում Կենտրոնական բանկի խորհուրդն անփոփոխ է թողել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6,50 տոկոս։ 2026-ի 2-րդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում՝ մայիսին կազմելով 4.2 տոկոս: Այդ ընթացքում, Մարտին Գալստյանի փոխանցմամբ, 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 5.1 տոկոս:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասուլիսում ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընթացիկ զարգացումները, գնաճային և արտաքին տնտեսական միտումները, ինչպես նաև անդրադարձել հայկական ապրանքների արտահանման իրավիճակին՝ գնահատելով առկա փոփոխությունների հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա։

Մանրամասները՝ ռեպորտաժում:

Leave a Comment