Հայաստանի 13 շախմատիստներ մասնակցում են աշխարհի պատանեկան առաջնությանը

Հայաստանի 13 շախմատիստներ Իտալիայում մասնակցում են աշխարհի պատանեկան առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Հայաստանի շախմատային պատվիրակության կազմում են Եվրոպայի Մ18 գործող չեմպիոն Վահե Սուքիասյանը, Բենիկ Ագասարովը, Վաչե Հովակիմյանը, Ռուդոլֆ Փաշիկյանը, Տիգրան Սողոմոնյանը, Տիգրան Համբարձումյան, Արտեմ Մամիկոնյանը, Արման Ասլանյանը, Անահիտ Մկրտչյանը, Նվարդ Հայրապետյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անգելինա Միրաքյանը և Գաբրիելա Հարությունյանը:

Leave a Comment