Վան Ի. Մերձավոր Արևելքում խաղաղության դուռը չպետք է կրկին փակվի

Իրանը և Միացյալ Նահանգները չպետք է վերադառնան ուժի կիրառմանը փոխադարձ համաձայնության հասնելուց հետո։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ի-ն Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարի հետ հեռախոսազրույցում, ըստ «Սինհուա» գործակալության։

«Խաղաղության դուռը արդեն բացվել է, և այն չպետք է կրկին փակվի։ Մերձավոր Արևելքը երկար ժամանակ տառապել է պատերազմներից, և նրա ժողովուրդը արժանի է խաղաղության», – ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարը։

Նա նշել է, որ ներկայիս կոնսենսուսը բացել է Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ջանքերի նոր փուլ։

Նա հավելել է, որ բանակցությունների երկրորդ փուլը, հավանաբար, ավելի դժվար կլինի, քան առաջինը, բայց կողմերը չպետք է «վերադառնան» կամ կրկին դիմեն ուժի կիրառմանը։

Leave a Comment