Ամերիկացի ֆուտբոլիստ Քրիս Ռիչարդսը պատմական նվաճում է գրանցել 2026 թվականի Աշխարհի առաջնությունում, որը աննախադեպ էր 60 տարի շարունակ` ըստ X սոցիալական մեդիա հարթակի Sofascore Football-ի։
Միացյալ Նահանգները 4-1 հաշվով հաղթել էր Պարագվային Աշխարհի առաջնության խմբային փուլի խաղում։ Ռիչարդսը խաղացել է ամբողջ խաղը և կատարել 83 փոխանցում, որոնք բոլորն էլ ճշգրիտ են եղել։ Սա երբեք տեղի չի ունեցել Աշխարհի առաջնության պատմության մեջ։
Աշխարհի առաջնություններում 1966 թվականից ի վեր պահպանվող վիճակագրությունը ցույց է տալիս, որ ոչ մի խաղացող նախկինում չի կատարել առնվազն 80 փոխանցում մեկ խաղում և չի հասել 100% ճշգրտության։