10 տարի անշարժ գույքի տիրապետելը բավարա՞ր է սեփականության իրավունքի ճանաչման համար

Ձեռքբերման վաղեմությունը քաղաքացիական իրավունքի կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որը թույլ է տալիս որոշակի պայմանների առկայության դեպքում ձեռք բերել սեփականության իրավունք 10 տարի անընդմեջ տիրապետած անշարժ գույքի նկատմամբ։ Սակայն, ինչպես փաստաբանական պրակտիկան ցույց է տալիս, շատ քաղաքացիներ սխալմամբ են համարում, որ բավական է պարզապես 10 տարի ապրել որևէ տարածքում, և դատարանը կճանաչի իրենց սեփականության իրավունքը։ Իրականում օրենքը սահմանում է չորս պարտադիր պայման, որոնք միաժամանակ պետք է առկա լինեն։ Այս թեմայի շուրջ Iravaban.net-ը զրուցել է «ԱՏՈՎՄՅԱՆ» իրավաբանական և խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան Մարատ Ատովմյանի հետ։

Մանրամասները տեսանութում

Leave a Comment